ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աշխարհում կարող է ի հայտ գալ «տիեզերքից սնվող» անվճար ինտերնետ

Աշխարհում կարող է ի հայտ գալ «տիեզերքից սնվող» անվճար ինտերնետ
22.02.2014 | 13:35

Շատ շուտով աշխարհում կարող է հայտնվել անվճար, հանրությանը հասանելի ինտերնետ: Այս գաղափարով զբաղվում է Outernet նախագիծը, որի նպատակն է ստեղծել «արբանյակային համաստեղություն»: Ինչպես նշում են նախագծի հեղինակները, թեև այս պահին աշխարհում մեծ թիվ են կազմում թվային սարքերը, սակայն այն ոչ բոլորին է հասանելի: Ինչ վերաբերում է համացանցին, ապա այն հասանելի է մոլորակի բնակչության միայն 60 տոկոսին: Շատ գյուղական բնակավայրերում և հեռավոր մարզերում ոչ միայն բջջային կապ գոյություն չունի, այլև տեղեկատվական ցանցի աշտարակներ չկան: Երկրի շուրջ գտնվող հարյուրավոր էժան փոքր արբանյակներից կազմված ցանցը կարող է հաղթահարել այդ տեղեկատվական բացը՝ արբանյակային ալեհավաքի և անմիջապես բջջային սարքերի վրա ազդանշաններ հեռարձակելով: Սարքավորումների փորձարկումը կսկսվի մի քանի ամիս անց, իսկ առաջին արբանյակի մեկնարկը նախատեսված է 2015 թ հունվարին:

Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ